ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ շարունակվում է պարեկային ծառայության ընդունելությունը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, շարունակվում է պարեկային ծառայության ընդունելությունը։
Այս պահին ստացվել է շուրջ 1400 դիմում 770 տեղի համար։ Դիմումների ընդունելության վերջնաժամկետն է օգոստոսի 7-ը։ Շտապե՛ք դառնալ նոր ոստիկանության դեմքը»,- գրել է նախարարը: