ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մինչ այս պահը գրանցվել է շուրջ 8000 դիմորդ և
տեսանյութ է հրապարակել:
«Ուսումնարաններ և քոլեջներ դիմորդների համար: Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ:
Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով»,- գրել է նա։