Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 28-ին «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Պաշտպանը նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը։
Այս տեսանկյունից Արման Թաթոյանը ողջունել է Հայ փախստականների հարթակի ստեղծման գաղափարը և նպատակները։ Ձեռք են բերվել մի շարք հարցերով համագործակցության պայմանավորվածություններ։