911 արտակարգ հեռախոսահամարին վերջին օրերին ավելացել են հրդեհների վերաբերյալ ահազանգերը:
Լիլիթ Ավետիսյան ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ 911 ծառայության հրահանգիչ- Արդեն ստացել ենք 867 ահազանգ,որից 7-ը հրդեհի,3-ը խոտածածկ տարածքների վերաբերյալ հրդեհների:
Հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ արտակարգ չէ, նվազել է, բայց առջևում օգոստոսյան շոգերն են: Օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, ավելացել է հրդեհների վտանգը: Հուլիսի ավարտին արդեն գրանցվել է հրդեհի 904 ահազանգ, 610-ը՝ խոտածածկ տարածքներում:
Հարություն Չեբեյան ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ- Այս պահին ունենք խոտածածկույթի հրդեհ Վայոց Ձորի մարզում,այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ:
Խոտածածկ, բուսածածկ տարածքներում,անտառներում այս տարի հրդեհի 3700-ից ավելի դեպք է գրանցվել : Արտակարգ իրավիճակների նախարարությունը ռիսկային տարածքներում կանխարգելիչ այրումներ է իրականցնում՝ խոշոր հրդեհներից խուսափելու համար: Բայց հրդեհների կանխարգելումը, ըստ ԱԻՆ պաշտոնյայի միայն արտակարգ կառույցի գործառույթը չէ:
Սերգեյ Հայրապետյան ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ- Կա ՀՀ հրդեհային անվտանգության մասին օրենք,որտեղ հստակ գրված են բոլորի պարտականությունները սկսած հասարակ քաղաքացուց վերջացրած պետական մարմինը:
Պետական մարմինը արձանագրել է՝ այս տարի միտումնավոր հրդեհի դեպքեր գրեթե չեն գրանցվել, մեծ մասը անփութության, անզգուշության հետևանք է, որ ցավոք նյութականի հետ մարդկային կյանքեր է խլում:Վերջին դեպքը հուլիսի 26-ին Արարտի մարզում էր:
Սերգեյ Հայրապետյան ՀՀ ԱԻՆ Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ- Ոստան գյուղում մարդը իրա տնամերձ տարածքում,կրակ է բռնկվել, մարդը փորձել է մարել կրակը, բայց ցավոք զոհվել է,ցավոք նման ողբերգական դեպքեր էլ են լինում:
Որ նման դեպքերը չկրկնվեն, հրդեհներից խուսափեն և կանխարգելեն նախարարության մասնագետները տեսակապով խոսել են վիքի ճամբարականների հետ, անվտանգ վարքագծի կանոններ ներկայացրել։
Եվա Հակոբյան դասընթացի մասնակից- Ես հասկացա,որ սա ամեն վայրկյան կարող է ինձ վերաբերել ու ես ամեն ինչ կանեմ որ հանկարծ ձեր կարիքը չլինի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային անվտանգության կանոններին: Անտառում վառած խարույկից, խորովածից հետո անպայման մարել կրակը: