Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության 100 տոկոսը կազմող բաժնետոմսերը գրավադրելու հայցին։
Գրավադրումը կկատարի «ԹԻՄ» ընկերությունը, որը հուլիսի 10-ին գնել էր «Բիլայն Արմենիա» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիայի» բաժնետոմսերը։ Ըստ պայմանագրի՝ վարկային միջոցները կուղղվեն առքուվաճառքի գործարքն ավարտին հասցնելուն։ «ԹԻՄ»-ի հիմնադիր Հայկ Եսայանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ պահպանվելու են աշխատատեղերը, ու Հայաստանի բջջային ցանցում սպասվում են նորարարություններ։