Մանկապարտեզաշինությունից մինչև ճանապարհաշինություն և մշակույթի տների հիմնանորոգում. Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն այս տարի եռապատկվել է՝ հասնելով 6.7 մլրդ դրամի: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
«Շուրջ 104 սուբվենցիոն ծրագրեր` նախորդ տարվա 52-ի փոխարեն.
Ճանապարհաշինության ոլորտ` 2,7 մլրդ ՀՀԴ - 35 ծրագիր
Մանկապարտեզների կառուցում և վերակառուցում` 1,5 մլրդ ՀՀԴ - շուրջ 14 ծրագիր
Մշակույթի տների կառուցում, վերակառուցում, վերանորոգում, կահավորում` շուրջ 500 մլն ՀՀԴ - 9 ծրագիր
Գազիֆիկացում, խմելու և ոռոգման ջրերի ջրագծերի կառուցում, արտաքին լուսավորության անցկացում, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների նորոգում և այլ ծրագրեր` շուրջ 2.0 մլրդ ՀՀԴ - 46 ծրագիր»: