Երևանում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, շարունակում են հետևողականորեն բարելավել իրենց օբեկտներում ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու ցուցանիշները: Այսօր մայրաքաղաքում դիտարկված տնտեսավարողներից միայն մեկի մոտ են հայտնաբերվել խախտումներ. հանրային սննդի օբյեկտներից մեկում չեն ունեցել դիմակների համար նախատեսված փակ աղբաման, իսկ ախտահանման և ջերմաչափման մատյանները լրացված են եղել թերի:
Մարզերում ևս գրանցվել է բարվոք պատկեր. սննդի շղթայի բիզնես ոլորտում արձանագրված խախտումների հիման վրա՝ այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ մեկ տասնյակ կազմակերպության գործունեություն:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: