Իտալիայի Սենատը հավանություն է տվել կառավարության առաջարկին՝ երկարաձգել երկրում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը՝ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի համավարակով: Այս մասին հայտնում է ANSA-ն:
Նշվում է, որ Սենատը հավանություն է տվել արտակարգ դրությունը երկրում մինչև հոկտեմբերի 15-ը երկարաձգելու մասին որոշմանը, թեև սպասվում էր, որ այն կերկարաձգվի մինչև հոկտեմբերի 31-ը: Որոշմանը կողմ է քվեարկել 157 սենատոր, 125-ը դեմ են եղել, 3-ը՝ ձեռնպահ:
Նախքան քվեարկությունը երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հանդես է եկել ելույթով, որում պնդել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը անհրաժեշտ է՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, ինչպես նաև այն, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը դեռ չեն թուլացել: