Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում տեղի ունեցան նախավերջին տուրի առաջին երկու հանդիպումները։ Իրենց խաղերն անցկացրին չորս առաջատարներից երկուսը՝ Ինտերը և Ատալանտան։ Թեժ պայքար էր սպասվում Ինտերի և Նապոլիի միջև, սակայն Գատուզոյի տղաները լուրջ դիմադրություն ցույց տալ չկարողացան։
Դ՛Ամբրոզիոն և Մարտինեզը յուրաքանչյուր խաղակեսում մեկական անգամ պատժեցին նեապոլցիներին։ Ինտերը 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ այժմ ունի 79 միավոր և շարունակում է պահպանել երկրորդ հորիզոնականը։
Առաջատարներից մյուսը Ատալանտան Պարմայի դեմ դիմակայությունում առաջինը ընդունեց գնդակ սեփական դարպասը, սակայն երկրորդ խաղակեսում կարողացավ կամային որակներ ցուցաբերել։ Մալինովսկին և Գոմեսը ապահովեցին Ատալանտայի հերթական հաղթանակը՝ 2:1։ Ատալանտան 78 միավորով երրորդն է։