Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ և այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում:
27-ամյա մարզիկը նախքան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 15 մենամարտի շեմը հաղթահարելը կարող է ելույթ ունենալ նաև սիրողական մակարդակում:
MTK Global-ն իր ստեղծման օրվանից ի վեր համագործակցել է համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ բռնցքամարտիկների հետ, որոնց թվում են՝ Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերսը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը, Չարլի Էդուարդսը և այլք: