Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Քննարկել ենք ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը, տարածաշրջանային իրադարձությունների, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հանդիպում եմ ունեցել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ, քննարկել ենք փոխգործակցության և անվտանգային հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր»,- գրել է Ա.Գրիգորյանը։