«Ինտերի» սեփականատեր Սթիվեն Չանին պատկանող Suning հեռուստաընկերությունը ներկայացրել է Իտալիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Ինտերի» և «Նապոլիի» միջև խաղի անոնսը:
Անոնսի ընթացքում ցուցադրվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կերպարը Միլանի տաճարի ֆոնին: Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ դա ակնարկ էր, թե Մեսսին կտեղափոխվի իտալական ակումբ: