Հայաստանի տնտեսությունը, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների հետևանքով որոշակի անկում էր արձանագրել, սկսել է ակտիվանալ:
Թեև կիսամյակի կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով, սակայն, վերջին երկու ամիսներին աճ է արձանագրել: Ըստ Վիճակագրական կոմիտեի, մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, հունիսին՝ մայիսի համեմատ՝ 14.8 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները մայիսի համեմատ հունիսին ավելացել են 6.3 տոկոս, շինարարության ծավալները՝ 21.6 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 14.3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 13.7 տոկոս, ընդ որում՝ արտահանումն աճել է 14.7 տոկոս, ներկրումը՝ 13.1 տոկոս: