Հայաստանից ՌԴ է վերադարձել 3186 մարդ:
Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը:
Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը՝ ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:
«Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի:
Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից դուրս է բերվել 3186 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: