Պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաները առաջիկայում կբաշխվեն շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում և ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար: