Հուլիսի 29-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1155 է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիան», հայտնում է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 պացիենտ, և ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 929 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:
Այժմ կարանտինային գոտում է գտնվում 6489 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 337 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: