Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ օգոստոսի 3-ին նախատեսված ՀԲՖ նախագահի ընտրությունը կկայանա։
«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մեկից ավելի գրանցված թեկնածու: Թեկնածուների գրանցումը կավարտվի հուլիսի 29-ին (ներառյալ այդ օրը), իսկ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 3-ին: ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է և թափանցիկ: Խնդրում ենք ուշադրություն չդարձնել ապատեղեկատվություններին»,- ասված է ՀԲՖ հայտարարության մեջ: