Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է արձանագրվել, 5 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը՝ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ տարածել է stopcov.ge կայքը:
Մինչ այժմ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1145, ապաքինման՝ 927 դեպք:
Կարանտինի ռեժիմում է 6459 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 353:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թ. մարտի 11-ին։