Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածությունը սրելուն նպաստող ցանկացած գործողություն թույլ չտալու կարևորությունը։
Կողմերը կոնֆլիկտային իրավիճակը բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ միջոցներով լուծելու շահագրգռվածություն են հայտնել։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոորդինացնել ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով»,- հաղորդում է աղբյուրը։
Նշվում է նաև, որ նախագահներն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը, հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա, այլընտրանք չունի։