«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդեց վերացնել պաշտոնաթող նախագահի շարժական և անշարժ գույքի, բաժնետոմսերի և ակտիվների վրա դրված կալանքը:
Պաշտպանը հիշեցրեց, որ Ռ.Քոչարյանի գույքն ամբողջությամբ կալանքի տակ է դրվել 2018 թ. հուլիսի 30-ին՝ դատարանի որոշմամբ: Հ.Խուդոյանը նշեց, որ դա այն ժամանակ էր, երբ Քոչարյանի նկատմամբ դեռևս որևէ մեղադրանք չէր առաջադրվել:
Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշեց ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունները քննարկել միասին:
Դատախազները առարկեցին պաշտպանների ներկայացրած միջնորդությունները: