Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը։ Արթուր Ոսկանյանի գլխավորած ընտրանին հուլիսի 28-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Վլադ Չատունց – «Փյունիկ»
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Լևոն Տեր-Մինասյան – «Նորավանք»
Պաշտպաններ
Սուրեն Զաքարյան – «Արարատ-Արմենիա»
Նորայր Նիկողոսյան – «Նորավանք»
Ստեփան Սահրադյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սամվել Խանումյան – «Նորավանք»
Գոռ Առաքելյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Կարեն Գալստյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Նորավանք»
Լևոն Դարբինյան – ԲԿՄԱ
Արման Պողիկյան – «Արարատ-Արմենիա»
Ալբերտ Դարբինյան – «Շիրակ»
Ռուբեն Եսայան – «Ուրարտու»
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Լուլուկյան – «Ուրարտու»
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Սամվել Հակոբյան – «Ուրարտու»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Նորայր Ղազարյան – «Փյունիկ»
Մարզական հավաքի վերջին օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի «Նոա» ակումբի հետ։
Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմեկնարկի 11։00-ին։