Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է եվրոպական երկրներում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի նշանների մասին՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Եկեք միանգամայն անկեղծ լինենք այն հարցում, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Մտավախություն ունեմ, որ որոշ տեղերում մենք սկսում ենք նկատել համավարակի երկրորդ ալիքի նշաններ»,- հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավարը հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի բռնկմանը: