Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար կապիտան Աշոտ Միքայելյանը վարչապետի միջնորդությամբ եւ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Հիշեցնենք՝ Աշոտ Միքայելյանը զոհվել է հուլիսի 27-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահարի կրակոցից: