Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի մահացության նոր ռեկորդ: Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 235 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Այսպիսով՝ Իրանում վարակից մահացության ընդհանուր թիվը կազմում է 16147:
Մեկ օրում Իրանում գրանցվել է վարակի 2667 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 296273-ի:
Իրանում կորոնավիրուսից ապաքինվել է 257019 մարդ, մինչդեռ մոտ 4000 հիվանդ գտնվում է ծանր վիճակում:
Իսլամական Հանրապետությունում վարակի տարածումը կանխելու համար երկրի իշխանությունները սահմանել են դիմակի պարտադիր կրում հանրային վայրերում: