Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման գլոբալ վիճակագրությունն այսօր:
Այսպիսով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 16 միլիոն 667341, մահացության համաշխարհային ցուցանիշը 656978 է, ապաքինվածները 10 միլիոն 259426-ն են:
Վարակվածների ու մահերի թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 4 միլիոն 433410 վարակված, մահացել է 150448 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 2 միլիոն 136603:
Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան այս երկրում վարակվել է մոտ 2 միլիոն 447000 մարդ: Այստեղ մահացության ցուցանիշը կազմում է 87737:
Երրորդը Հնդկաստանն է: Այստեղ վարակվել է 1 միլիոն 484136 քաղաքացի, մահացել՝ 33461 մարդ:
Ռուսաստանի Դաշնությունը չորրորդն է: Այս երկրում կա 823515 վարակված, մահացել է 13504 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 612000-ը:
Հինգերորդ տեղում է ՀԱՀ-ն: Աֆրիկյան այս երկրում վարակված է 452529 մարդ, մահացել է ավելի քան 7000 հիվանդ:
Վեցերորդը Մեքսիկան է՝ 395489 վարակվածով: Այստեղ մահացել է ավելի քան 44000 հիվանդ:
Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իրանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Կոլումբիան, Իտալիան, Բանգլադեշը, Թուրքիան, Գերմանիան:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով 50-րդն է աշխարհում: