Հուլիսի 24-ին Աբովյանի մի բնակիչ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոններից մեկում գողացել են 400 000 դրամ արժողությամբ իր բջջային հեռախոսը։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հաղորդումից մեկ ժամ անց հանցագործությունը բացահայտվել է։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Աբովյանի 49-ամյա մի բնակիչ։
Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Անձնական խուզարկությամբ գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: