Հայաստանի Կենտրոնական բանկը դիտարկել և անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Առաջիկա երեք ամսում այն կմնա 4,5 տոկոս։ Բանկը նաև վերլուծել է կորենավիրուսի բացասական ազդեցությունը տնտեսության վրա։ Նվազել են բոլոր ոլորտների ցուցանիշները, սակայն արդյունաբերության կորուստներն սպասվածից ավելի քիչ են լինելու։
Համավարակի պատճառով առաջիկա ամիսներին ներքին պահանջարկը կմնա թույլ: Շահութահարկի եռամսյակային վճարման հետաձգումը կունենա իր դրական ազդեցությունը առաջարկի և պահանջարկի վրա, համոզված են բանկում:
Նպատակային ցուցանիշը 2020 թվականի համար կարող է հասնել մինչև չորս տոկոսի: Սակայն Մարտին Գալստյանը նշում է՝ տարեվերջին կանխատեսում են 1,7-2 տոկոս գնաճ: Միաժամանակ Կենտրոնական բանկը չի պատրաստվում հրաժարվել գնաճը զսպելու քաղաքականությունից:
2020 թվականի համար Կենտրոնական բանկը կանխատեսում է 4 տոկոս տնտեսական անկում: Այն առաջիկա ամիսներին հավանաբար կվերանայվի: