Գերմանիայի պատկան մարմիններն անցկացնում են հետաքննություն` ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունն իր Ֆեյսբուքի էջում:
«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,- հայտնում են դեսպանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գերմանիայում հրկիզվել է ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան: