«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- 1lurer.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:
Հիշեցնենք՝ հուլիսի 16-17-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Մինսկ, մասնակցելու Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այցի ընթացքում հուլիսի 17-ին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Իսկ այսօր՝ հուլիսի 28-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ասիմպտոմ, ոտքի վրա հաղթահարել է կորոնավիրուսը: