Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել: Միանում եմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ուղղված է ադրբեջանցի կանանց:
Հուլիսի 25-ին Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ էր արել օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին: Հակոբյանը հորդորել էր ադրբեջանցի կանանց և մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը»: