Կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի 2020-ի վերջին: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ամերիկյան «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերությունն անցել է կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլ, որին մասնակցելու է մոտ 30 հազար կամավորական: Երկրորդ պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլ կմտնի մի քանի օրից:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը մեծ ծավալով պատվաստանյութի դեղաչափ է արտադրում, որպեսզի համապատասխան փորձարկումներից ու ստուգումներից հետո այն անմիջապես տրամադրվի ամերիկացիներին: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ պատվաստանյութը հասանելի է լինելու ամբողջ աշխարհին: Նպատակն է ստեղծել ու տրամադրել պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ մինչև 2021-ի հունվար ամիսը: