ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Գեղարքունիքի մարզում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:
Նշվում է, որ կառուցվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը: Սեյսմակայուն է 9 բալ երկրաշարժի դեպքում: Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսացման համակարգեր։ Տեղադրվել են նաև արևային ջրատաքացուցիչներ։ Կառուցվել են թեքահարթակներ և վերելակ: Դպրոցը կունենա հարմարավետ մարզադահլիճ:
Շահառու աշակերտների թիվը` 576: Ներդրվել է 1 մլրդ 300 մլն դրամ: Դպրոցը կառուցվել է 1970 թվականին: Հիմնովին վերակառուցվում է առաջին անգամ:
Մ10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհ. հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Պայմանագրային արժեքը 637 մլն 500 հազար դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ական թվականներին: