ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ՝ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը:
Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում, այսինքն նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Ծրագրին մասնակցում են 34 կամավոր երիտասարդներ, ովքեր առավոտյան 06:45-ից մինչև 20:00-ն իրականացնում են հերթապահություն:
Կամավորները իրազեկվել են իրենց առողջության անվտանգության կանոնների մասին, աշխատանքի ընթացքում սահմանված բոլոր կանոններին (պարտադիր դնում են դիմակ և ձեռնոց): Ամեն առավոտ, մինչ կամավորական աշխատանքի անցնելը, չափվում է նրանց ջերմությունը: