Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի վարքագիծը նման չէ գրիպի վարքագծին, որը լինում է սեզոնային:
«Մարդիկ դեռևս մտածում են սեզոնների մասին: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս նոր վարակի վարքագիծը տարբեր է»,-հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը:
Նա նաև անդրադարձել է վարակի բռնկումների տարբեր ալիքների մասին պնդումներին՝ նշելով, որ «կլինի միայն մեկ մեծ ալիք: Այն պարզապես կավելանա, այնուհետև՝ կնվազի»: