Տավուշում Ադրբեջանի մարտական գործողություններից վնասված շինությունների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներին կամավոր աջակցողները քիչ չեն:
Նրանցից Հովսեփ Հովակիմյանը 1lurer.am-ի հետ զրույցում պատմեց՝ երբ տեղեկացավ, որ տների տանիքներն են ամենաշատը վնասվել, կապ է հաստատել Տավուշի Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի հետ:
Հովսեփյանն իր ընկերների, սահմանամերձ գյուղերին աջակցել ցանկացող գործարարների հետ տանիքների համար անհրաժեշտ ցինկապատ թիթեղների հարցով է զբաղվել:
«Այս պահի դրությամբ արել ենք ներդրումը և պատվիրել ենք 3000 քմ տանիքի ցինկապատ թիթեղ: Դա մեծ թիվ է, և դրանով հնարավոր է նույնիսկ հիմնականում տների տանիքները վերականգնվեն: Կհորդորեմ բոլոր ֆիզիկական անձանց, որոնք ցանկություն ունեն աջակցելու, ոչ թե դա անեն իրենց նախաձեռնությամբ, օրինակ՝ բերեն որոշ քանակությամբ ցեմենտ, որի կարիքը գուցե չկա, այլ դիմեն մարզպետարան, տեղեկանան՝ ի՞նչն է անհրաժեշտ, և այդպես ապրանքն ընտրեն: Աշխատանքը պետք է կատարվի կենտրոնացված»,- ասաց Հովսեփյանը: