Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1137 է։ stopcov.ge-ն տեղեկացնում է, որ ապաքինվել է ևս 2 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվն 922 է։ Արտերկրից բուժման նպատակով Վրաստանի 41 քաղաքացի է տեղափոխվել։
Կորոնավիրուսից 16 մահ է գրանցվել։
Կարանտինում 6239 մարդ է գտնվում, ստացիոնարում` 326։