Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և մեր քաղաքացիների առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները ԱԻՆ ծառայողների կողմից պարբերաբար ախտահանվում են։
Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ դիմակներով և պահպանել սոցիալական հեռավորություն։