Հուլիսի 16-ին Ժնջռլուի Սուրբ Կարապետ վանք էր այցելել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Վանքի վանահայր Տ. Արիստակես վարդապետ Այվազյանի հետ հանդիպման ընթացքին քննարկվել էր վանք տանող դժվարանցանելի ճանապարհի բարեկարգման հնարավորությունը։
«Այսօր արդեն սկսվել են ուխտատեղի տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են Արարատ-ճանշին ՍՊԸ-ի կողմից։
ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսչության և բոլոր հավատացյալների անունից շնորհակալություն ենք հայտնում պարոն մարզպետին և Արարատ-ճանշին ՍՊԸ տնօրեն Ստեփան Վարդանյանին՝ խնդրի արագ կարգավորմանն արձագանքելու և աջակցության համար»,- գրված է հայտարարությունում։