Շաբաթը սկսվեց տխուր լուրով: Դիպուկահարի կրակոցից գիշերը պայմանագրային զինծառայող է մահացել:
«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ դատավորի թեկնածուի հարցում դիրքորոշում կձևավորի նրա հետ հանդիպումից հետո: Կառավարությունը հաստատել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Դադարեցվել են Լոռու մարզի դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Օրվա կորոնաթվերը: Կիրակի թեստավորվել է 314 քաղաքացի, կորոնավիրուս է հաստատվել 73-ի մոտ:
Համավարակի ազդեցությունը նաև տնտեսության վրա: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է կիսամյակի տվյալները: Հայաստանում արձանագրվել է 4.7% տնտեսական անկում:
Oգոստոսի 1-ին կմեկնարկի 18-րդ «Արմմոնո»-ն: Բացումը կազդարարվի Մաթևոսյանի «Գոմեշը» վիպակի հիման վրա բեմադրված մոնոներկայացմամբ: