Հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կորոնավիրուսով վարակված 21 աշխատակից, աշխատանքի են վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են՝ տեղեկացրել է ԴԱՀԿ մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:
Նա հավաստիացրել է, որ ծառայությունը շարունակում է պարետի սահմանած կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։