Հանրային հեռուստաընկերության YouTube ալիքը ստացել է «Հաստատված էջ» (Verified Page) կարգավիճակ: Այս պահին ալիքն ունի 366 հազար բաժանորդ, և այդ թիվն աճում է:
Հանրային հեռուստաընկերության հանդեպ ինֆորմացիոն վստահությունը նույնպես բարձրանում է: Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի լիազորած՝ Բրեյվիս հետազոտական կենտրոնը հունիսի 18-ից 25-ը 18-ից բարձր Հայաստանի ավելի քան 1500 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել: Թեման եղել է կորոնավիրուսը, հակահամաճարակային ծրագրերն ու վարակի դեմ պայքարը: Քաղաքացիների 18 տոկոսը նախընտրում է կորոնավիրուսի մասին տեղեկանալ Հանրային հեռուստաընկերությունից, ինչն ամենաբարձր ցուցանիշն է:
Առաջին ալիքի լրատվական ծառայության 1lurer.am կայքը նույնպես արձանագրել է զգալի ձեռքբերումներ: 2020 թ. հուլիսի ընթացքում հունիսի հետ համետամած՝ այցելուների և ընթերցողների թիվն աճել է մոտ 42 տոկոսով՝ կազմելով 974 հազար այցելություն: Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության սոցիալական էջերը ևս արձանագրել են զգալի հաջողություններ: Ֆեյսբուքյան էջն արդեն ունի մոտ 255 հազար հետևորդ, իսկ Ինստագրամ էջը՝ 22.700: Հուլիսին Ֆեյսբուքյան էջի հավանումների քանակն աճել է 14.700-ով, իսկ հետևորդներինը՝ 32,546-ով: Ինստագրամ էջին հուլիսին հունիսի հետ համեմատած՝ 2700-ով ավելի օգտատեր է սկսել հետևել:
Alexa վարկանշային համակարգը յուրքանչյուր օր ամփոփում է լրատվական և այլ կայքերի վարկանիշները: Հանրային հեռուստաընկերության 1lurer.am լրատվական կայքը հուլիսի 24-ի դրությամբ google որոնողական համակարգի հայաստանյան տիրույթում, ըստ Alexa համակարգի, եղել է ամենաորոնվող կայքերից 45-րդը: Հուլիսի մեկի դրությամբ այդ ցուցանիշը եղել է 68:
Լրատվական կայքի նորություններից մեկն էլ Բաց հարթակ հաղորդման անգլերեն տարբերակի մեկնարկն է: Այժմ տարբեր հրատապ և սուր թեմաները ներկայացվելու են նաև անգլալեզու դիտողների համար: Հուլիսի 12-ից Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում խմբագրությունը բացեց «Իրավիճակը սահմանին» խորագիրը, որի ներքո հավաքվեցին սահմանային իրադրությանն առնչվող բոլոր տեղեկությունները: Իսկ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ հետաքրքրված ընթերցողների համար առանձնացվել է «Ազգային անվտանգություն» բաժինը, որտեղ փորձագետների և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ հարզացրույցների միջոցով ներկայացվելու են նոր ռազմավարության տարբեր բաղադրիչներն ու տարբերությունները նախորդ փաստաթղթերի հետ համեմատած: Առաջիկայում սպասվում են նոր խորագրեր և հոդվածաշարեր տարբեր թեմաներով:
1lurer.am՝ ձեր կայքը: