Նվազագույնը 6 մարդ է մահացել Թուրքիայի հարավային Մերսին նահանգում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով, որոնցից 5-ը՝ զինծառայող՝ հայտնում են նահանգապետի վարչակազմից: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Զինծառայողներ տեղափոխող ծառայողական ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է Մուտ շրջանում: Նախնական տվյալներով՝ 5 զինծառայող և վարորդը մահացել են: Ծանր վնասվածքներ ստացած 10 զինծառայող տեղափոխվել է Մուտ քաղաքի հիվանդանոց»,- ասվում է տեղի իշխանությունների հաղորդագրության մեջ: