Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ընդդիմությանը չի գոհացնում վարչապետ Բոյկո Բորիսովի՝ մի քանի նախարարի պաշտոնանկ անելու որոշումը:
«Հեռացի՛ր ինքդ», «Մաֆիա»՝ վանկարկել են երեկ կառավարության շենքի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ:
Վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ:
Բողոքի ցույցերը սկսվել են ավելի քան երկու շաբաթ առաջ, դրանց մասնակիցները մեղադրում են կառավարությանն ու երկրի գլխավոր դատախազին համատարած կոռուպցիայի և օլիգարխներին հովանավորելու համար: