Հակոբ Հակոբյան փողոցը բարեկարգվում է ու համայնքին օգնության են հասել «Հայ ասպետ» դպրոցի աշակերտները:
Արաբկիր վարչական շրջանի բյուջեով փողոցի ոռոգման ցանցն ու եզրաքարերը նորոգվել են, վերականգնվում են նաև կանաչ գոտիները:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կանաչապատում է տարածքը, իսկ երեխաները իրազեկում են՝ չտրորել, չաղտոտել, խնայել ու խնամել: