«Ադեկվադի» Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլին: