Վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալները:
Տվյալների համաձայն՝ արձանագրվել է 4.7%-անոց տնտեսական անկում։ Արդյունաբերական արտադրանքն աճել է 1.5%-ով։
Գյուղատնտեսությունում նկատելի են աճի միտումներ (1.7% աճ): Շինարարությունում արձանագրվել է 23.4% անկում։
Առևտրի ոլորտում արձանագրվել է 11.1% անկում։
Արտահանումն անկում է ապրել 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։