Այսօր 2014-ի հուլիսին արցախա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հանուն հայրենիքի կյանքը զոհած Ազատ Ասոյանի ծննդյան օրն է: Այսօր հերոսը կդառնար 26 տարեկան:
Ազատ Ասոյանը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր, զորացրվելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Նրա զորացրվելուն մնացել էր 10 օր։
«Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար» հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով: