Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 10,052,482 մարդ: Ներկա պահին կա 16,421,952 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 652 308: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 4,371,839 մարդ, մահացել է 149 849 հիվանդ, ապաքինվել՝ 2,090,129-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 2,419,901 վարակված, մահացածների թիվը 87 052 է, ապաքինվել է 1,634,274 մարդ:
Երրորդը Հնդկաստանն է՝ 1,436,019 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 32 812 է, ապաքինվել է 918 735 մարդ:
Հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Իսպանիան, Մեծ Բրիտանիան: