Իտալիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Ֆիորենտինայի» հետ: Դաշտի տերերն առաջինն են հասել հաջողության: Առաջին խաղակեսի ավարտին` նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Վերետուն:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին «Ֆիորենտինան» վերականգնել է հաշվի հավասարությունը: 54-րդ րոպեին աչքի է ընկել Նիկոլա Միլենկովիչը։ Խաղավարտին հյուրերի դարպասին ևս մեկ 11 մետրանոց է նշանակվել։ Այն կրկին անվրեպ է իրացրել Ջորդան Վերետուն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, նա փոխարինվել է 82-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Իտալիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնացել է երկու տուր: