Հուլիսի 17-ից սկսած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է՝ հայտնում են հիմնադրամից:
«Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հիմնադրամի գործունեության նկատմամբ ունեցած Ձեր վստահության համար և ներկայացնել 2020 թ. 17․07-27.07 ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի դրությամբ․
Շուրջ 313,230,000 ՀՀ դրամ, որից՝ կայքի միջոցով` 29%-ը, Paypal-ի միջոցով` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը.
Ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից՝ կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը.
Շուրջ 55 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ երկրների: